«

»

Շուշիի՝ Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը կազմակերպում է 2020-21 ուս. տարվա ընդունելություն

Շուշիի՝ Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը կազմակերպում է 2020-2021 ուս. տարվա ընդունելություն ներքոհիշյալ բաժինների համար:

Առկա կրթության բաժինների համար ընդունելությունը կատարվում է հիմնական (9-ամյա) և միջնակարգ կրթության հիմքի վրա՝ անվճար հիմունքներով, ուսանողները ստանում են նաև ամենամսյա կրթաթոշակ:

Առկա կրթության բաժիններն են՝

  1. Զարդարային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (4  տարի)
  2. Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում(4 տարի)
  3. Դիզայն՝ ըստ ճյուղերի
  • միջավայրի դիզայն (3 տարի)
  • գրաֆիկա և վեբ դիզայն, կայքերի նախագծում (3 տարի)
  1. Հագուստի մոդելավորում և նախագծում

Հեռակա կրթության բաժինների համար ընդունելությունը կատարվում է միջնակարգ  կրթության հիմքի  վրա՝ վճարովի հիմունքներով,  ուսման  վճարը  կազմում է տարեկան 100000  դրամ:

Հեռակա կրթության բաժիններն են՝

  1. գրադարանային գործ (3 տարի)
  2. հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրների սպասարկման կազմակերպում (3 տարի)

Քոլեջի առկա և հեռակա բաժիններում ընդունելության քննություններ չեն լինելու բացի արվեստի բաժիններից:

Քոլեջը  տրամադրում  է նաև հանրակացարանային անվճար պայմաններ:

Պահանջվող փաստաթղթերն են`

  • 4 լուսանկար ՝ 3×4 չափի
  • հիմնական կրթության (9-ամյա) վկայականը ՝ առկա բաժնի համար
  • միջնակարգ կրթության վկայականը՝ հեռակա բաժնի համար
  • անձնագրի պատճեն, անձնագիր չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի պատճեն
  • 1000 /արվեստի բաժինների համար՝ 5500/ դրամ ընդունելություն կազմակերպելու համար

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. հունիսի 13-ից մինչև օգոստոսի 26-ը:

                  Մանրամասն տեղեկությունների համար դիմել  Շուշիի ՝ Ա.Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ՝ ք.Շուշի, Մելիք Փաշայան 18 ,հեռ. 0477-3-15-11, , 097-21-04-89

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>