«

»

ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյան. կենսագրություն և գործունեություն

Հասմիկ Ջումշուդի Մինասյանը ծնվել է 1975թ. հոկտեմբերի 1-ին, Ստեփանակերտում:

                                                    ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1982-1992թթ. – Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան №3  միջնակարգ ռուսական դպրոց

1992-97թթ.-  ԱրՊՀ, բժշկակենսաբանական ֆակուլտետ, քիմիայի և կենսաբանության բաժին

1998-2002թթ. – ԱրՊՀ, ասպիրանտուրա

2007թ. – Կենսաբանական գիտությունների թեկնածու  (Գ.00.02 – Կենսաֆիզիկա,

ԵՊՀ 051 Մասնագիտական խորհուրդ)

2011թ. – ԱրՊՀ դոցենտ, ՀՀ ԲՈԿ-ի դոցենտ

                                                         ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1995 – 1998 թթ.- Ա.Գրիբոյեդովի անվան №3 միջնակարգ ռուսական դպրոց, քիմիայի ուսուցչուհի

2003 – 2007 թթ.- «Մեսրոպ Մաշտոց» համալսարան, դասախոս

2002 թ. – առ  այսօր – ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոս /2011թ.-ից նույն ամբիոնի դոցենտ/, դասընթացները՝ Կենսաֆիզիկա, Ռադիոկենսաբանություն, Մոլեկուլային կենսաբանություն

2012 – 2020 թթ. – ԱրՊՀ Համալսարանական կրթության զարգացման կենտրոնի, այնուհետ ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնի վարիչ

2013թ. – առ  այսօր- ԱրՊՀ Գիտական խորհրդի անդամ

Հասմիկ Մինասյանը 30-ից ավելի հրապարակումների և հետազոտությունների  հեղինակ և համահեղինակ է:

                                                                             ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

«Մարտակերտի շրջանի նախալեռնային գոտու կենսաբազմազանության ուսումնասիրությունները», 2018թ.,(ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքներով)

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ

2019 թ.-  փորձագետների վերապատրաստման դասընթացներ (Երևան, ՈԱԱԿ)

2019 թ.– Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ հավատարմագրում (Երևան, ՈԱԱԿ)

2019 թ.- որպես փորձագետ մասնակցել է ԱՀ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին:

Մասնակցել է ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված «Որակի ներքին ապահովման համակարգի ներդրում և զարգացում» թեմայով վերապատրաստումներին, ինչպես նաև փորձագետների պատրաստման դասընթացներին։

                                                                                      ՊԱՐԳԵՎՆԵՐ

«Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ նախագահի 2016թ. Հրամա նով)

ԼՂՀ վարչապետի հուշամեդալ (ԼՂՀ վարչապետի 2014թ. հրամանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար)

                                                                    ՊԱՏՎՈԳՐԵՐ, ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ

 2008թ., ԱրՊՀ ռեկտորի կողմից՝ բարեխիղճ աշխատանքի և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>