«

»

ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Դիմա Առստամյան. կենսագրություն և գործունեություն


Դիմա Գրիշայի Առստամյանը ծնվել է 1986թ. մայիսի 7-ին, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2003թ. ավարտել է Ավետարանոցի  միջնակարգ դպրոցը:

2003-2009թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել է Արցախի պետական համալսարանի ֆիզ/մաթ. ֆակուլտետի ֆիզիկա-աստղագիտություն բաժնում:
2004-2006թթ. ծառայել է ՊԲ-ի շարքերում:

2009-2011թթ. սովորել է ԱրՊՀ-ի ֆիզ/մաթ. ֆակուլտետի մագիստրատուրայում` Ֆիզիկա մասնագիտությամբ:

2011-2014թթ. սովորել է ԱրՊՀ-ի ֆիզ/մաթ. ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտուրայում` Աստղաֆիզիկա և ռադիոաստղագիտություն մասնագիտությամբ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2008-2010թթ. աշխատել է ԱրՊՀ-ի աստղադիտարանում` որպես աստղադիտարանի պատասխանատու:

2009-2013թթ. աշխատել է Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում` որպես մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ:

2013թ. փետրվար-օգոստոս ամիսներին մասնակցել է վերապատրաստման դասընթացների ՀՀ ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում և ստացել է համապատասխան որակավորում:

2013-2017թթ. աշխատել է ԱրՊՀ-ի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում` որպես դասախոս:

2017-2019 թթ. ղեկավարել է արտասահմանյան ֆինանսավորմամբ ԱրՊՀ-ում գործող «Բարդ համակարգերի կառավարում» մասնագիտությամբ մասնագիտացված խումբը:

2016թ-ից առ այսօր աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես դասախոս:

2017-2019թթ. համատեղությամբ աշխատել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղուղում:


2018թ. Դիմա Առստամյանի գլխավորած ուսանողական խումբը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական թեմատիկ մրցույթին՝ «Ֆոտոէլեկտրական կերպափոխիչների արդյունավետության հետազոտությունը՝ կախված ջերմաստիճանից և ԱԱլույսի կոնցենտրացիայի աստիճանից» գիտական թեմայով և ֆինանսավորվել  կոմիտեի կողմից:

Այժմ զբաղվում է արևային էներգիայի և արևային պանելների հետ կապված գիտահետազոտական աշխատանքներով:

Հեղինակ է չորս գիտական աշխատանքի:

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ է:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>