«

»

«ԻՎԱՆ ԱԹԱՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ»-Ի ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

                 ԿԱՐԳ «ԻՎԱՆ ԱԹԱՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ»-Ի ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  1. Սույն կարգով սահմանվում են Արցախի պետական համալսարանի և Հայաստանի Հանրապետության բակալավրի կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին «Իվան Աթայան կրթաթոշակ» (այսուհետ` կրթաթոշակ) տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
  2. Կրթաթոշակը տրամադրվում է Արցախի պետական համալսարանի և Հայաստանի Հանրապետության պետական բուհերի` սկսած 2020-2021 ուսումնական տարվանից «Ֆիզիկա» և «Քիմիա» մասնագիտությունների այն ուսանողներին, որոնք հաշվառված են Արցախի Հանրապետությունում:
  3. Առաջին կուրսի առաջին կիսամյակում կրթաթոշակը տրամադրվում է բոլոր ուսանողներին:
  4. Հաջորդ կիսամյակներում կրթաթոշակ կշարունակեն ստանալ այն ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ողջ ընթացքում ցուցաբերել են լավ և գերազանց առաջադիմություն:
  5. Կրթաթոշակը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ վեց ամիս ժամկետով, անկանխիկ (կրթաթոշակին արժանացած ուսանողներին տրամադրվում է պլաստիկ բանկային քարտ), որի չափը կազմում է ամսական 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
  6. Կրթաթոշակի տրամադրման գումարները գոյանալու են նվիրաբերությունների հիման վրա՝ փոխանցվելով Արցախի Հանրապետության  կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվ:
  7. Կրթաթոշակի արժանացած ուսանողը կարող է օգտվել այլ տեսակի կրթաթոշակներից:
  8. Սույն կարգին համապատասխան` կրթաթոշակ ստացողները պարտավոր են մասնակցել նախարարության կողմից անցկացվող բոլոր միջոցառումներին (օլիմպիադաներ, սեմինարներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ և այլն):

9.Կրթաթոշակից օգտվելու համար  սահմանված ժամկետներում ուսանողները Արցախի Հանրապետության  կրթության, գիտության և մշակույթի նախարարություն են   ներկայացնում՝

1) դիմում,

2) երաշխավորագիր ֆակուլտետից,

3) առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,

4) անձնագրի և սոցիալական քարտի պատճեները

5 )երկու լուսանկար:

  1. Կրթաթոշակի վճարումը կարող է դադարեցվել՝

        1) համալսարանից ուսանողի հեռացման դեպքում,

        2) մասնագիտությունը փոխելու դեպքում,

       3) ակադեմիական արձակուրդի դեպքում (ակադեմիական արձակուրդից վերադառնալու ժամանակ կրթաթոշակի իրավունքը կվերականգնի):

  1. Կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա կիսամյակի սկզբում։ Ուսանողը զրկվում է նշանակված կրթաթոշակից, եթե ուսումնական տարվա կիսամյակի ավարտին չի համապատասխանում սույն կարգի 4-րդ  կետով սահմանված չափանիշներին։
  2. Կրթաթոշակին արժանացած ուսանողների անվանացուցակը տեղադրվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կայքում:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ                                       

ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ  Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>