«

»

«Ադրբեջանի ցեղասպանական վարքը.պատմություն և արդիականություն». միջազգային առցանց գիտաժողով

Ս.թ. հուլիսի 15-ին և 16-ին տեղի կունենա միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝  «Ադրբեջանի ցեղասպանական վարքը .պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գիտագործնական կենֆերանսի զեկուցումները նպատակաուղղված են վերհանելու հայոց մշակութային ու լուսավորչական կենտրոններից մեկում՝ Շուշիում, 1920թ. թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության դրդապատճառները, բուն ընթացքը և հետևանքները:

Կոնֆերանսի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան հիմնախնդրով զբաղվող մասնագետներ  ՌԴ-ից, Ֆրանսիայից, Անգլիայից, ՀՀ-ից և Արցախից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են՝

  • Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը
  • «Մշակույթ և ապագա» հիմնադրամը (Ռուսաստան)

Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Շուշի_100 գիտաժողովի_ծրագիր

Գիտաժողովն անց է կացվելու առցանց՝ ZOOM հարթակում:

Թեմայով հետաքրքվողները կարող են մուտք գործել հարթակ հետևյալ հղումով և ունկնդրել ելույթները՝ (https://us02web.zoom.us/j/2406660933?fbclid=IwAR2GFo08UrZ8ve0N8W1J5pQCFxN1_-M6ioqDm4W5wg5B42-rwpZiKDe8fCI#success, կոնֆերանսի գաղտնաբառ՝ 2015)

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>