«

»

Հայտարարություն. ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի)

Ս. թ.  հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը (առցանց) էլեկտրոնային եղանակով ընդունում է բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլի դիմում-հայտեր:

Մրցույթի լրացուցիչ փուլին կարող են մասնակցել ընդունելության քննությունից  դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս  մնացած դիմորդները:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգի:

Դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին, եթե

  •  ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային առարկայի միավորը դրական է
  •  դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության մրցութային առարկաների ցանկում

Առավելությունը տրվում է  տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:

Արցախի Հանրապետության բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդը ընդունելության դիմում-հայտը ուղարկում է ԱՀ  ԳԹԿ   atc.nk.am@mail.ru  էլեկտրոնային հասցեին:

Դիմում հայտը գտեք ստորև՝

Դիմում-հայտի ձև_PDF

Անհրաժեշտ է ներբեռնել դիմում հայտի ձևը, լրացնել այն, լուսանկարել կամ լուսածրել և ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

Կից ծանոթացեք նաև ԱրՊՀ թափուր տեղերին՝

Թափուր տեղեր_ԱրՊՀ

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը  ս. թ. հուլիսի 22-ի ժ. 18:00:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>