«

»

Հայտարարություն գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթի մասին

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի  նախարարությունը կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական հետազոտական նախագծերի մրցույթ։

Մրցույթին մասնակցելու հայտի գրավոր դիմումը և փաստաթղթերի փաթեթը` սոսնձված ծրարով, Արցախի գիտական կենտրոն է ներկայացնում հետազոտական խմբի ղեկավարն անձամբ (աշխատանքային օրերին` ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26) կամ փոստով (Ստեփանակերտ, Տիգրան Մեծ 26)` մինչև 2020 թ.  օգոստոսի 27-ը՝ ներառյալ:

Մրցույթի հրավերի փաթեթը գտեք ստորև տեղադրված PDF ֆայլի մեջ՝

Գիտահետազոտական նախագծերի մրցույթի հրավեր

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Արցախի գիտական կենտրոնում, աշխատանքային օրերին՝ ժամը 10:00 – 13:00, հեռ. 047-96-09-93:

 

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>