«

»

ԱՀ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա՝ ուսուցիչների թափուր տեղերի մրցույթ

 

 Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում, տեղադրված են նաև սույն հայտարարության մեջ՝ PDF ֆայլերի տեսքով:

 

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)

2.Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3.Անձնագրի պատճենը

4.Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6.Մեկ լուսանկար` 3×4 չափի

7.Այլ պետությունների քաղաքացիների դեպքում` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր

8.Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 21-ը ներառյալ, ամեն օր` ժամը 09:00-15:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում:

Փաստաթղթերի ընդունումը կկազմակերպվի ըստ կարգի: Մրցույթը տեղի կունենա  2020 թվականի օգոստոսի    24-28-ն ընկած ժամանակահատվածում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

Կից ներկայացնում ենք նաև թափուր տեղերի ցուցակն՝ ըստ դպրոցների ու առարկաների, ինչպես նաև քննությունների գրավոր ու բանավոր փուլերի առարկայական հարցաշարերը՝

ԱՀ հանրակրթական և նախադպրոցական ուսհաստատություններում առկա՝ ուսուցիչների թափուր տեղերի ցուցակն՝ ըստ դպրոցների ու առարկաների_2020

Գրավոր-փուլի-հարցաշար-1

Բանավոր-փուլի-առարկայական-հարցաշար-5

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>