«

»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ի գիտություն 2020-21 ուստարվա դիմորդների՝

ԱՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հաշվեգրված դիմորդները պետք է բուհերին  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Ատեստատ
  2. 6 լուսանկար /3×4 չափի/
  3. Անձնագրի պատճեն և բնօրինակ
  4. Տեղեկանք զինվորական կոմիսարիատից զինվորական ծառայությունն անցնելու վերաբերյալ /արական սեռի ներկայացուցիչների դեպքում/
  5. Արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ /առկայության դեպքում/
  6. Արագակար
  7. Ծնողների անձնագրերի պատճենները/միայն ՀՀ պետական բուհերում ԱՀ հատկացված տեղերում հաշվեգրված դիմորդների համար/

ԱՀ պետական և ոչ պետական  բուհերում հաշվեգրված դիմորդների քննությունների արդյուքների վկայագրերն արդեն գտնում են համապատասխան բուհերում, սույն փաստաթղթերը անհրաժեշտ է հանձնել համապատասխան բուհեր աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00-ն:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական բուհերում ԱՀ հատկացված տեղերում հաշվեգրված դիմորդներին, ապա նրանք վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ԱՀ ԿԳՄ նախարարություն, 2-րդ հարկ, մասնագիտական կրթության և գիտության բաժին, աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-13:00-ն:

ՀՀ պետական բուհերում ԱՀ հատկացված տեղերում հաշվեգրված դիմորդների քննությունների արդյուքների վկայագրերը գտնվում են նախարարության վերոնշյալ բաժնում :

Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 14-ը ներառյալ:

 

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>