«

»

ԱՀ ԿԳՄ նախարարը նոր խորհրդականներ է նշանակել

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանի հրամանով իտալահայ արձակագիր,գրականության  պրոֆեսոր Անտոնիա Արսլանը, փիլիսոփայության պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշանակվել են ԿԳՄ նախարարի խորհրդականներ՝ հասարակական հիմունքներով: Շնորհակալություն հայտնելով խորհրդականներին  առաջարկն ընդունելու համար Լուսինե Ղարախանյանը մասնավորապես նշել է.

«Մեզ համար պատիվ է  խոր հարաբերություններ սկսել Շվոն Նաշ-Մարշալի և Անտոնիա Արսլանի` այդ ազնիվ մարդկանց,  հատկապես պատմական ճշմարտության և համամարդկային արժեքների պաշտպանների հետ։ Նրանք հիմնարար և արդիական ուղերձներ ունեն։ Ես շատ հիացած եմ Անտոնիայի և Շվոնի անձնական հատկանիշներով և նրանց հետ արդյունավետ  համագործակցություն  եմ ակնկալում։Շատ ուրախ եմ , որ Հայաստանի Հանրապետության կրթության հարգարժան և ճանաչված փորձագետը՝ Սերոբ Խաչատրյանը, նույնպես ներգրավված կլինի որպես խորհրդատու Արցախի կրթական դաշտի համակարգման աշխատանքներում»:

”It is our honour to start a new insightful relationship with Siobhan Nash-Marshall and Antonia Arslan – people of integrity, advocates for establishing truth, namely historical truth and universal human values. They have fundamental and relevant messages. I highly admire Antonia’s and Siobhan’s personalities and I am looking forward for fruitful cooperation with them. I’m glad that the reputable and eminent education expert of the Republic of Armenia Serob Khachatryan will also be engaged as an advisor in Artsakh to contribute in the education field. Thank you for accepting the position of advisors”.

Ստորև ծանոթացեք վերոնշյալ խորհրդականների կեսանգրությանն ու գործունեությանը:

 

Անտոնիա Արսլան

Անտոնինա Արսլանը ծնվել է Պադովայում։ Հնագիտություն ուսումնասիրելուց հետո դարձել է Պադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականության պրոֆեսոր և հրատարակել բազմաթիվ նորարական ուսումնասիրություններ՝ մասնավորապես 19- 20-րդ դարերի իտալացի հանրաճանաչ կին գրողների ստեղծագործությունների վերաբերյալ։

Արսլանի ամենավերջին հրատարակումները վերաբերում են իր հայկական ծագմանը։ Նա իտալերեն է թարգմանել Դանիել Վարուժանի  պոեզիայի երկու հատորը, խմբագրել է Հայոց Ցեղասպանությանը  և Իտալիայում հայ փախստականների կյանքին վերաբերող մի շարք գործերը։

2004 թ. Լույս է տեսել Անտոնինա Արսլանի առաջին վեպը՝՛՛La masseria delle allodole՛՛ «Արտույտների ագարակը»:Վեպում  գրողը նկարագրում է իր նախնիների պատմությունը:Վեպը մեծ ճանաչում է ձեռք  բերել աշխարհում,  արժանացել մի շարք գրական մրցանակների Իտալիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: Այն վերահրատարակվել է շուրջ 40 անգամ,  թարգմանվել աշխարհի 25 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել  հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000  է հոգուց բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ։

Վեպից ոգեշնչված՝ 2007 թ.իտալացի հայտնի ռեժիսորներ Պաոլո և Վիտտորիո  Տավիանի եղբայրները նկարահանել են «Արտույտների ագարակը» հանրահայտ ֆիլմը։

2012 թվականին, Իտալիայում լույս է տեսել Արսլանի նոր գիրքը, որը պատմում է հայկական ամենամեծ ձեռագիրը՝ «Մշո Ճառընտիրը»  փրկած երկու հայ կանանց մասին։

Մեծ է Արսլանի ներդրումը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում հատկապես Իտալիայում: Անտոնինա Արսլանը ՀՀ «Մովսես Խորենացի» և «Նարեկացի» մեդալակիր է:

 

 

 

Շվոն Նաշ-Մարշալ

Շվոն Նաշ-Մարշալը Մանհեթենվիլի վարժարանի քրիստոնեական փիլիսոփայության ՝ Մերի Թ. Քլարկի անվան խորհրդի նախագահն է:

Հեղինակել է բազմաթիվ հետազոտական աշխատանքներ, հոդվածներ՝ մետաֆիզիկայի և չարի խնդրի թեմաներով:Գիտահանրամատչելի բազմաթիվ գրքերի հեղինակ է, ինչպես  «Ժաննա Դՙ Արկ»-ը:

Վերջին տարիներին Նաշ-Մարշաը մեծ ուշադրություն է դարձնում Ցեղասպանության և դրա ժխտման խնդիրներին:

«Հայրերի մեղքը» աշխատանքը խնդրի առաջին ուսումնասիրությունն է՝ գրքի տեսքով: Սիրիայում պատերազի բռնկումից հետո Նաշ-Մարշալը համախոհների հետ հիմնել է «Սի-Այ-Էն-Էֆ» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցություն ցուցաբերել աշխարհի հինավուրց քրիստոնեական մշակույթներին, որոնք ներկայումս վտանգի մեջ են:

 

Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյանը ծնվել է Գյումրիում, սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսփոայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում, ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի ասպիրանտ է եղել։

1997թ.-ից առ այսօր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս է, աշխատել «Լրագիր» (Մոլորակ) օրաթերթում՝ որպես լրագրող։ 1997-2005թթ. եղել է «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիրը։ 2006-2008թթ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտում՝ որպես «Հասարակագիտություն» առարկայի մասնագետ։ 2008-2013թթ. աշխատել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամում (COAF)՝ որպես կրթական ծրագրերի ղեկավար, ապա գործադիր տնօրեն։

«Հայաստանի մանուկներ» , «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, «Քայլ առ քայլ» հիմնադրամների  հոգաբարձուների խորհրդի անդամ է։

2 մենագրության հեղինակ, դպրոցական 3 դասագրքի և շուրջ 20 ձեռնարկի համահեղինակ է։

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>