«

»

ԱՀ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա ուսուցչի թափուր տեղերի մրցույթ

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում, ինչպես նաև տեղադրված են կայքի «Թափուր տեղեր» բաժնում՝  PDF ֆայլերի տեսքով:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1)

2.Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3.Անձնագրի պատճենը

4.Ինքնակենսագրություն (Ձև 4)

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջներին համապատասխան մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)

6.Մեկ լուսանկար` 3×4 չափի

7.Այլ պետությունների քաղաքացիների դեպքում` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր

8.Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Լրացվող նմուշների/Ձևերի/ օրինակները գտնվում են համապատասխան ուսումնական հաստատություններում:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր, ժամը՝ 09-15:00-ն ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատությունում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի կարգով:

Մրցույթները տեղի կունենան 2020 թ. սեպտեմբերի 27-ից  մինչև հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահտվածում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել համապատասխան ուսումնական հաստատություն:

Կից ֆայլում գտեք առկա թափուր տեղերն ՝ ըստ դպրոցների ու առարկաների՝

Արձագանքել

Ձեր E-mail հասցեն չի հրապարակվի:

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>