Փոխըմբռնման հուշագիր` ԱՀ ԿԳՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջև

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության  ու «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի միջև վերաստորագրվել է  փոխըմբռնման հուշագիր՝ սահմանելով կողմերի գործընկերության բովանդակությունն ու շրջանակն առաջիկա տասը տարվա  համար։ Հուշագիրը, մասնավորապես, ուղղված է հանրակրթական ուսումնական հաստատություններում երիտասարդ և բանիմաց կադրերի …

Շարունակել կարդալը »

Արցախի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Սարգսյանը

Հոկտեմբերի  4-ին  Արցախի պետական համալսարանում փակ գաղտնի քվերակությամբ ռեկտոր է ընտրվել   ԱրՊՀ-ի ռեկտորի  պաշտոնում  առաջադրված   ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈԿ դոցենտ Արմեն Յուրիկի Սարգսյանը։  Նրա    օգտին  կողմ  է  քվեարկել       ԱրՊՀ    …

Շարունակել կարդալը »

Վերաբացվել է Ստեփանակերտի N 9 հիմնական դպրոցը

Հոկտեմբերի 3-ին,  հանդիսավոր պայմաններում վերաբացվել է  Ստեփանակերտի Հովհ․Թումանյանի անվան  N 9 հիմնական դպրոցը: Կրթօջախը հիմնանորոգվել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոսանջելեսաբնակ Թրփանջյան ընտանիքի Կրթական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԿԳՍ …

Շարունակել կարդալը »

ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանի  ողջույնի խոսքը՝ N 9 դպրոցի վերաբացման առիթով

Ընդամենը 4 օր առաջ Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում բացվեց պետական միջոցներով հիմքից կառուցված նոր դպրոցը, այսօր Արցախի մայրաքաղաքում հանդիսավորությամբ վերաբացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով «Թրփանջյան» ընտանիք  հիմնադրամի  և Արցախի պետության համաֆինանսավորմամբ հիմնանորոգված Ստեփանակերտի N  9 հիմնական դպրոցը: Դպրոցաշինությունն …

Շարունակել կարդալը »

Խաչենում բացվել է Սերգեյ Սարինյանի և Սևակ Արզումանյանի անվան թանգարան

Հոկտեմբերի 1-ին, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության ու  ԱՀ գրողների միության համատեղ նախաձեռնությամբ, Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի Ղազարոս Աղայանի անվան դպրոցում տեղի է ունեցել արմատներով խաչենցի գրականագետ-ակադեմիկոսներ Սերգեյ Սարինյանի և  Սևակ Արզումանյանի անվան թանգարանի բացման արարողությունը:  Թանգարանի բացման պատիվը  …

Շարունակել կարդալը »

Ազոխը նորակառույց դպրոց ունի

Սեպտեմբերի 28-ին ԱՀ Հադրութի շրջանի Ազոխ համայնքում տեղի  ունեցավ  դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ, հյուրեր։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան եռահարկ նորակառույց դպրոցի շենքը նախատեսված …

Շարունակել կարդալը »

Խորհրդակցություն՝ ներառական կրթության թեմայով

Սեպտեմբերի  19-ին ԱՀ ԿԳՍ նախարարի  մոտ տեղի է ունեցել  խորհրդակցություն`ներառական  կրթության թեմայով։ Ոլորտի  հիմնախնդիրները  քննարկվել են  «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության   նախագահ Սուսաննա Թադևոսյանի հետ։ «Հույսի կամուրջ»-ը  զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից …

Շարունակել կարդալը »

Երդման արարողություն Արցախի պետական համալսարանում

Դառնալ երկրի արժանի քաղաքացի, լավ մասնագետ, բայց նաև չմոռանալ, որ հենց առաջիկա մի քանի տարիներն են լինելու կյանքում ամենահիշարժանը, աշխույժն ու հետաքրքիրը: Արցախի Մայր բուհ հենց նման ակնկալիքով են ոտք դրել  առաջին կուրսեցիները՝ մոտ 350 հոգի: Սեպտեմբերի 18-ին կայացել է …

Շարունակել կարդալը »

ԱրՊՀ-ում բացվել է Անդրեյ Նույկինի անվան լսարան

Սեպտեմբերի 17-ին ԱրՊՀ-ում բացվեց  ռուս մտավորական  Անդրեյ Նույկինի անվան լսարան:  Գրող-հրապարակախոսը Ղարաբաղյան շարժման տարիներին նվիրվել  է հակամարտության արդարացի և անկողմնակալ լուսաբանմանը՝փորձելով  ինքնորոշվող ժողովրդի ձայնը  հասցնել աշխարհին: Նա ռուս մտավորականության  «Ղարաբաղ»  կոմիտեի հիմնադրման ակունքներում էր:   Թե ինչպես, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, …

Շարունակել կարդալը »

Հեծանվավազք՝նվիրված Ֆիզկուլտուրնիկի օրվան

Սեպտեմբերի 17-ին, Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է հեծանվավազք, որին մասնակցում էին 8-12-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ: Օրը հանրապետությունում նշանավորվում  է արդեն 8-րդ անգամ: Այս տարի հեծանվավազքն ընթացել է Գրիգոր Լուսավորիչ-Մամիկոնյան-Մկրտչյան-Բաղրամյան-Նաբերեժնայա երթուղով: Մրցույթի ավարտին մրցանակային տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են …

Շարունակել կարդալը »

Հին գրառումներ «

» Նոր գրառումներ